Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


«Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։
Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։

Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան հանդիսատեսի համար, Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։

Նվագախումբը լավ օրինակ է՝ թե ինչ արդյունք է լինում, երբ քաղաքը ներդրում է անում կրթության, մշակույթի և երեխաների զարգացման մեջ։ Այս երիտասարդներն արդեն դարձել են Երևանի ներկայացուցչները՝ իրենց տաղանդով և արվեստով»,- գրել է Ավինյանը։



Բաց մի թողեք
Այն հեռավոր գիշերը, որ երբեք չի ավարտվում … Այսօր Վիլիամ Սարոյանի ծննդյան օրն է
Լույսերի և մուգ ծաղիկների միջև. Հայկ Մելիքյանի հանդիպումը Ալեքսանդր Սկրյաբինի երաժշտական տիեզերքի հետ
Թատրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից. Լուսանկար