ԱՄՆ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը օգտագործել է «ստի դետեկտոր» կամ պոլիգրաֆ սարքը՝ բացահայտելու համար, թե իր ենթականերից ով է մամուլի համար տեղեկատվական արտահոսքեր իրականացրել։
Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Հեգսեթը մի քանի նման ստուգում անցկացնելուց հետո, ստիպված է եղել դրանք դադարեցնել։ Նման ստուգումները դադարեցնելու հրահանգը Հեգսեթին իջեցվել է Սպիտակ տնից։ Ստուգումներն իրականացվել են այս տարվա ապրիլին, տեւել մի քանի շաբաթ։
Սպիտակ տուն այդ առնչությամբ գանգատ է ուղարկել Պենտագոնի բարձրաստիճան խորհրդական Պատրիկ Վիվերը։ Այդ գանգատի ուղարկումից հետո էլ Սպիտակ տնից հանձնարարել են «ստի դետեկտորի» միջոցով իրականացվող նման ստուգումները դադարեցնել։
Daily Mail-ն էլ գրում է, որ Պենտագոնի մի շարք աշխատակիցներ մտադիր են բաց նամակ հրապարակել մամուլով՝ կոչ անելով Փիթ Հեգսեթին հրաժարական տալ։

Բաց մի թողեք
Նորվեգիայի Հոկոն 8-րդ թագավորը երդում է տվել խորհրդարանում. Լուսանկար
Ինչո՞ւ Պուտինը չեղարկեց հանդիպումը
ԵՄ 11 երկրներ կոչ են անում վերացնել վետոն արտաքին քաղաքականության մեջ