Հուլիսի 21-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում. ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված կենտրոնի 2-րդ բաժանմունքից 2 հոգի դիմել են փախուստի:
Պարզվել էր՝ նշված բաժանմունքի 5-րդ հիվանդասենյակի պատուհանի ճաղավանդակը պոկելու միջոցով հարկադիր բուժվող, Երևանի բնակիչ 45-ամյա Վյաչեսլավ Լուկինը և ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանբ որպես անվտանգության միջոց կիրառված և նշված կենտրոն տեղափոխված Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արամայիս Միրզոյանը դիմել են փախուստի:
Ժամեր անց՝ ժամը 02:41-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները նրանցից մեկին հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ։
Սակայն, այս արտառոց դեպքից անցել է մեկ շաբաթից ավելի ժամանակ, որևէ նորություն փախուստի դիմած մյուս բուժվողից չկա։
Արդյո՞ք նրան հայտնաբերել են՝ հարցին ի պատասխան Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը տվեց բացասական պատասխան. «Երկրորդ անձին դեռ չենք հայտնաբերել, որևէ նորություն չկա»։
Բաց մի թողեք
Հրդեհ՝ Հրազդան քաղաքի մթերային խանութում․ կան հոսպիտալացվածներ
Նաիրիտ ենթակայանում մահացած երիտասարդն արցախցի է. Լուսանկար
Վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացիներին, նրանք հոսպիտալացվել են. Լուսանկար