Կամչատկայի մարզային ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը հուլիսի 30-ի ուժգին երկրաշարժի ժամանակ խուճապի չի մատնվել և բարեհաջող ընդունել է 14-ամյա հղիի ծննդաբերությունը:
Նա «Իզվեստիա»-ի թղթակցի հետ զրույցում նշել է՝ իրեն հերոս չի համարում, քանի որ դա իր աշխատանքն է:
«Նման վիճակներ հաճախ են լինում Կամչատկայում. մենք անընդհատ ցնցումների մեջ ենք և արդեն սովորել ենք դրան»,- ասել է բժիշկը և հավելել, որ երկրաշարժի ժամանակ ինքը և գործընկերներն անընդհատ զգոն են եղել՝ անհրաժեշտության դեպքում հիվանդների արագ տարհանումն ապահովելու համար։
Ուժգին ցնցման ժամանակ ծնարանում են եղել մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը, 14-ամյա ծննդկանը, նրա մայրը և անեսթեզիոլոգը: Բժիշկները գործել են վստահ և արագ, առանց խուճապի. նրանք հանգստացրել են վախեցած հղիին, երբ սենյակը սկսել է ցնցվել, և օգնել են նրան հաղթահարել կծկումների շրջանը, որը տեղի է ունեցել երկրաշարժի ամենաուժեղ պահերին։
Ծննդաբերությունը լավ է անցել․ ծնվել է 2,950 քաշով առողջ աղջիկ: Փոքրիկին անվանակոչել են Էվելինա:
Ընտանիքը պատրաստվում է դիմել տեղական իշխանություններին բժիշկներին պետական մրցանակի առաջադրելու խնդրանքով։
Բաց մի թողեք
Հայաստանում մենինգոկոկային վարակից մահվան դեպք է արձանագրվել. ՀՎԿԱԿ
Ականջդ կանչի պրոֆեսոր Բաբլոյան … Բուժքույրը ղեկավարելու է առողջապահական ոլորտի օրենսդիր գործունեությունը. Լուսանկար
Ինչ վիճակում են Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած և հոսպիտալացված անձինք