«Ադրբեջանի իշխանությունները որոշել են փակել Կարմիր խաչի գրասենյակն ու ընկերության որեւէ ներկայացուցչի թույլ չտալ այցելել հայ գերիներին:
«Ժողովուրդ» օրաթերթը հայ գերիների ընտանիքների անդամներից տեղեկացավ, որ ադրբեջանական կողմը արգելել է այսուհետեւ այցելել հայ գերիներին, այդ թվում՝ հայ ռազմաքաղաքական գերիներին:
Ռազմաքաղաքական գերիների հարազատներին Կարմիր խաչի գրասենյակից տեղեկացրել են՝ եթե ամիսը մեկ թույլատրված էր իրենց այցելել գերիներին, տեսակապով մի քանի րոպե կապ հաստատել հարազատների հետ, հիմա ադրբեջանական կողմը կտրականապես արգելել է այդ այցելությունները: Գերիների հարազատները հայտնվել են փակուղում. եթե գեթ մեկ հույս կար գոնե Կարմիր խաչի միջոցով կապ հաստատելու գերեվարվածների հետ, հիմա այդ հույսն էլ մարեց:
Մենք տեղեկացանք, որ ադրբեջանական կողմը որեւէ զիջման չի գնում, իսկ Փաշինյանի խոստացած Խաղաղության համաձայնագիրը օր օրի ավելի մշուշոտ է դառնում:
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի՝ սեպտեմբերյան ագրեսիայից հետո:
Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները. նրանք արդեն երկու տարուց ավելի է, ինչ ապօրինի պահվում են Բաքվի բանտում: Շատ ծնողներ պնդում են, որ հայկական կողմից գերիներն իրականում ավելի շատ են, պարզապես Ադրբեջանը չի ընդունում այդ փաստը»։
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի դասընկերուհին դպրոցի տնօրեն է դարձել
Մի կողմից՝ Փաշինյանն ուզում է ասել, որ պետք է ունենանք մեկ Հայաստան, որը կլինի ցանկապատված սահմաններով, սակայն … Գյուլումյան
Ինչո՞ւ են ծեծել Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն, և ո՞վ է նա. մանրամասներ. Լուսանկար