Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում հաստատել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծում «Snoop Dogg» բառերը «Ջենիֆեր Լոպես» բառերով փոխարինելու որոշումը։
Հիշեցնենք, որ կառավարությունը 2,318 մլրդ դրամ էր հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար:
Համերգը պետք է տեղի ունենար 2023-ի սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում, համերգն այնուհետև տեղափոխվեց 2024 թվականին, որը հետագայում չեղարկվեց։

Բաց մի թողեք
Պարոնյանի թատրոնում կայացել է նոր ձևաչափի պարային առաջնախաղ. Լուսանկարներ
Կրքի ռիթմով, սիրո թևերով․ «Tango»-ից մինչև «La Boheme». Լուսանկարներ
Աջակողմյան մագնատը մշակութային պատերազմ է հրահրում ֆրանսիական կինոյում