Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։
Հաշվետու ժամանակահատվածում Ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում իրականացրել է մեծածավալ շինվերանորոգման և բարեկարգման աշխատանքներ ազատազրկված անձանց պահման և անձնակազմի աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ։
Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:
Այսպես․ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են՝
- մեկուսարանի մասնաշենքը՝ ամբողջությամբ,
- վարչական մասնաշենքը՝ ամբողջությամբ։
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են՝
- մասնաշենքերի միջանցքներ, խաղասենյակներ,
- 7 կացարան, 3 խուց, 3 պատժախուց,
- 4 սանհանգույց, լոգասենյակ,
- սննդի պահման սենյակներ,
- բնակելի մասնաշենքում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատասենյակ։
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են՝
- 3 խուց, կարանտինային մասնաշենքի 2 խուց և միջանցքը, 2 կացարան,
- սանհանգույց, լոգարան,
- քննչական գործողությունների համար նախատեսված 3 սենյակ,
- պատժախցերի, քննչական գործողությունների, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակների, հերթապահ մասի միջանցքները։
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են՝
- մարզասրահ,
- լոգասենյակ,
- սալիկապատվել են սանհանգույցի պատերը և հատակը, մոնտաժվել են ջրագծեր,
- տեղադրվել է նոր ջրատաքացուցիչ։
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են՝
- կարճատև տեսակցությունների սենյակ, մանկական սենյակ, կարանտինային մասնաշենքի 2 խուց, բնակելի գոտու նախամուտք,
- սպասասրահ, հանձնուքների ընդունման, օպերատիվ կառավարման, անձնակազմի հանգստի սենյակները,
- կառուցվել է բժշկական քարտադարանի համար նախատեսված սենյակ։
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են՝
- 1 խուց, կարանտինային 3 խուց և միջանցք,
- երկարատև տեսակցությունների սենյակ,
- պահպանության ապահովման բաժնի աշխատասենյակներ, հանգստի սենյակ, ճաշասենյակ, նախամուտք, զինանոց, միջանցք։
«Սևան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են՝
- ջեռուցման կաթսան, ծորակներ, ցնցուղներ,
- ամբողջությամբ փոխարինվել է 500 գծմ խմելու ջրի ջրագիծ։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են՝
- 10 խուց, երկարատև տեսակցությունների սենյակ,
- նոր կահույքով կահավորվել է երկարատև տեսակցությունների 2 սենյակ։

Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում