Հայտնի ամերիկացի երգչուհի Քեթի Պերիին լուսանկարել են Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ ընթրելիս։ Այս հանդիպումը խոսակցությունների մեծ առիթ է դարձել։
Շատերը խոսում են այն մասին, որ Թրյուդոյի եւ Պերիի միջեւ սիրավեպ կա։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Զույգն ընթրել է Մոնրեալի թանկարժեք ռեստորաններից մեկում։ Պերին քառասուն տարեկան է, Թրյուդոն՝ 53։
Ոչ մեկը, ոչ մյուսը դեռ չեն մեկնաբանել շրջանառվող խուսակցությունները։ Հայտնի է, որ Քեթի Պերին վերջերս էր բաժանվել դերասան Օրլանդո Բլումից՝ իննամյա համատեղ կյանքից հետո։
Բլումն ամենայն հավանականությամբ շարունակելու է ապրել ամուրիի կյանքով։ Թրյուդոն էլ է վերջերս ամուսնալուծվել իր կնոջից՝ Սոֆի Գրեգուարից, ում հետ ապրել էր տասնութ տարի։
Հիշեցնենք, որ Ջասթին Թրյուդոն Կանադայի վարչապետ է եղել 2015-25 թթ։


Բաց մի թողեք
2026-2027 թթ.-ին ի՞նչ անվանում կկրի Մակրոնի հիմնադրած կուսակցությունը
Պահանջում է Մակրոնի հրաժարականը․ կհայտարարվի արտակարգ դրություն
Հասան Լուվրին. Հազարավոր խանութների վրա հարձակում և թալան․ Ֆրանսիայում անտանելի վիճակ է․ Լուսանկարներ