ԱՄՆ-ն 3,5 միլիարդ դոլար արժողությամբ AMRAAM հրթիռներ է պատվիրել մի քանի երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի համար:
Այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական կայքը։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ AMRAAM հրթիռների արտադրության պայմանագիր է կնքել մինչև 3,5 միլիարդ դոլարի չափով: Հրապարակման մեջ նշվում է՝ պատվիրված հրթիռները կարտադրվեն 2031 թվականի երկրորդ կեսին:
Զինամթերքը կմատակարարվի այնպիսի պետությունների, ինչպիսիք են Ուկրաինան, Իսրայելը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Լիտվան, Լեհաստանը, Իսպանիան և Ֆինլանդիան: Ստացողների ցուցակում նշված են նաև Հունգարիան, Բելգիան, Դանիան, Ճապոնիան, Շվեդիան, Շվեյցարիան, Քուվեյթը, Թայվանը, Կանադան և Ավստրալիան:






Բաց մի թողեք
Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը
ԵՄ-ում ձերբակալվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյա
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․