Ադրբեջանում նոր պահանջներ են սահմանվում լրատվական գործակալությունների համար։
Այն արտացոլվում է նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված «ԶԼՄ-ների մասին» օրենքում կատարված փոփոխության մեջ։
Լրատվական գործակալությունը պետք է ունենա առնվազն 20 պայմանագիր լրատվամիջոցների հետ՝ տեղեկատվության տրամադրման (ստացման) վերաբերյալ, ունենա հավատարմագրված լրագրողներ առնվազն 5 արտասահմանյան երկրներում, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա 20 օրվա ընթացքում օրական հրապարակվող զանգվածային տեղեկատվության ընդհանուր ծավալի առնվազն 80%-ը պետք է համապատասխանի այս օրենքի 60.5 հոդվածով սահմանված պահանջներին։
Ստացվում է՝ Ադրբեջանը պետական մակարդակով գրաքննություն է սահմանում տեղում մամուլի աշխատանքի համար՝ ամբողջությամբ պետականացնելով լրատվական դաշտը: Այս պայմաններում ազատ մամուլի մասին խոսք անգամ չի կարող լինել:
Բացի այդ՝ Ադրբեջանում խստացվում են տպագիր և առցանց նոր լրատվամիջոցների ստեղծման պահանջները։
Այս մասին ևս պարզ է դառնում Ալիևի կողմից հաստատված «ԶԼՄ-ների մասին» օրենքում կատարված փոփոխության մեջ։
Նոր փոփոխություններով նաև սահմանվել է, որ եթե տպագիր լրատվամիջոցը իր գործունեությունն իրականացնում է առանց լրատվամիջոցների պետական գրանցամատյանում գրանցվելու, ապա արգելվում է դրա արտադրանքի հրատարակումը կամ տարածումը կա՛մ հենց այդ կազմակերպության, կա՛մ հրատարակչության (հրատարակչի) կա՛մ մեկ այլ տարածողի կողմից։
Նախկինում գործող օրենսդրության համաձայն՝ տպագիր արտադրանքի տարածման կասեցումը, դրա շրջանառության կամ շրջանառության մի մասի բռնագրավումը թույլատրվում էին միայն դատարանի որոշմամբ։ Այժմ դա հնարավոր է ցանկացած պահի։
Բաց մի թողեք
Ռուսաստանից քանի հայ վարորդի են «դեպորտ արել»
Փաշինյանը սկսեց գրոհը. հոգևորական է ձերբակալվել, թեմի առաջնորդի տուն են խուզարկել․ Լուսանկար
Պետական դավաճանություն, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք. Բաքվի դատարանը հրապարակել է Ռամիզ Մեհտիևի վճիռը. Լուսանկար