Մենք լիովին պատրաստ ենք Ռուսաստանի հետ միջուկային պատերազմին: Այս մասին լրագրողներին ասել է Թրամփը` միջուկային սուզանավեր տեղակայելու իր երեկվա սկանդալային գրառումից հետո:
«Մեդվեդևը սկսեց խոսել միջուկային զենքի մասին, իսկ երբ խոսքը վերաբերում է միջուկային զենքին, մենք պետք է պատրաստ լինենք։ Եվ մենք լիովին պատրաստ ենք»,- ասաց Թրամփը։
Թրամփը սուզանավեր ուղարկելու մասին. «Ռուսաստանի նախկին նախագահը սպառնաց մեզ, մենք կպաշտպանենք մեր ժողովրդին»,- հավելեց նա։
«Ինչքան ես հասկանում եմ, Հնդկաստանը այլևս նավթ չի գնի Ռուսաստանից։ Դա է, ինչ ես լսել եմ։ Ես չգիտեմ՝ դա ճիշտ է, թե ոչ»,- մանրամասնել է նա։
Թրամփը ի պատասխան Ռուսաստանի նախագահի հետ մոտ ապագայում հնարավոր հանդիպման մասին հարցին. «Կտեսնենք, թե ինչպես կընթանա։ Մենք հանդիպումներ ունենք պլանավորված, իսկ հետո կտեսնենք»։
Իհարկե, Մեդվեդեւի հիշեցումը Ռուսաստանի միջուկլային պատասխանի «Մեռած ձեռք» համակարգի մասին այն առիթը չէ, որ ԱՄՆ-ն կոնկրետ միջուկային քայլերով պատասխաներ: Թերեւս, Թրամփին նյարդայնացրլ է այն, որ Պուտինը փաստացի մերժեց Թրամփի ամեն մի «վորջնագիր»` նրան թողնելով հիմար վիճակի մեջ:
Ու հիմա փորձում է միջուկային «մկաններ» խաղացնել` մոռանակով, որ դա երկսայր սուր է:
Բաց մի թողեք
Չեխիան Ուկրաինային մոտ 800 մլն դոլարի ռազմական օգնություն է տրամադրել
Պետական դավաճանություն, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք. Բաքվի դատարանը հրապարակել է Ռամիզ Մեհտիևի վճիռը. Լուսանկար
«Ես պետք է քեզ ստիպեմ թողնել ծխելը»․ Էրդողանը՝ Իտալիայի վարչապետուհուն․ Լուսանկար