Ջենիֆեր Լոպեսի համերգին միջինում 15 հազար օտարերկրացի է մասնակցելու:
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը սոցցանցի իր էջում մանրամասնել է՝ ինչո՞վ է կարևոր այս թիվը:
«Նրանով, որ մեր հյուրերը (առնվազն գերակշիռ մասը) համերգին մասնակցելու համար պետք է մնան Երևանում, ինչն ինքնին ծախս է և, եթե միջինացնենք միջին զբոսաշրջիկի ծախսման միավորը, ապա տոմսի արժեքով, կեցության, սննդի և այլ ժամանցի համար յուրաքանչյուր հյուր ոչ պակաս քան 500 ԱՄՆ դոլար կթողնի մեր տնտեսության մեջ, էլ չհաշված մեր երկրի հեղինակությունն ու աշխարհի հանրության ճանաչելիության հարցը, ինչն անգին է:
Այնպես, որ, եթե համատեղենք հյուրերի քանակը և միջինացված ծախսը, ապա կստացվի, որ ամբողջովին արդարացված է 7 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումն մեր կառավարության կողմից:
15000*500=7,500,000
Բարի գալուստ Հայաստան Ջեյ Լո: Վստահ ենք մեծ տպավորություններով կգնաս մեր երկրից»:
***
Ջենիֆեր Լոպեսը ժամանել է Հայաստան:
Ջենիֆեր Լոպեսի համերգը Վազգեն Սարգսյան մարզադաշտում կկայանա վաղը՝ օգոստոսի 3-ին:
Տեսանյութն՝ այստեղ
Բաց մի թողեք
Օգոստոսի 11-ի աստղագուշակ․ Անսպասելի տաղանդների օր է
Երկրաշարժ Հայաստանում
Սոֆի Դևոյանն ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրենն ամուսնանում են. առաջին տեսակադրերը