ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու միջև կնքված նվիրատվության պայմանագիրը, որով նախարարությունը եկեղեցուն շենք–շինություններ և հողատարածք է նվիրել:
Այդ մասին տեղեկություն է առկա «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։
Դատախազությունը հայցադիմումը ՀՀ հակակոռուպցիոն դատարան ներկայացրել է 2025 թ. հուլիսի 30-ին:
Խոսքը վերաբերում է ՀՀ կառավարության 2018 թ. մարտի 29-ի «Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն» (Մայր Աթոռ սուրբ Էջմիածին) գույք նվիրելու մասին որոշմանը:
Ըստ այդ որոշման` ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված` Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող և պետական սեփականություն հանդիսացող 10518.2 քառ. մետր մակերեսով, 518 221 դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինություններն անհատույց օգտագործման իրավունքով նվիրվել են Հայ առաքելական սուրբ եկեղեցուն:
Բաց մի թողեք
Հայաստանը հակամարտության կառավարման փուլից թևակոխել է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլ․ ԱԳՆ
Գերիների հարցով էական խոսակցություն է եղել, ինչ է ասում Փաշինյանը
Մենք անցյալում ունեցած պատմությունից ավելի լավ պատմություն գրելու համար հիմքեր ենք դնում․ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. Լուսանկարներ