Իշխանական աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներքին պայմանավորվածություն ունեն, որ Խաչատուրյանն ակտիվ մասնակցություն ունենա խորհրդարանական ընտրությունների ընթացքին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կարելի է ասել՝ Խաչատուրյանը անձամբ Փաշինյանից «հրահանգ» է ստացել դուրս գալ «մարդկանց մեջ», ջերմ շփումներ ունենալ, խոստանալ նրանց, որ տարբեր հարցերի արագ լուծում կտրվի, ու դրա մասին զեկուցել Փաշինյանին:
Խաչատուրյանն արդեն սկսել է հանդիպում-զրույցներ ունենալ ՀՀ քաղաքացիների հետ՝ հասկանալու հասարակական տրամադրությունները և իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը՝ այդ ամենը ներկայացնելու Փաշինյանին։
Եվ քանի որ նախագահը այն անձն է, որը դեռևս ինչ-որ չափով կարող է մարդկանց հետ լեզու գտնել, վերջնականապես վարկաբեկված չէ, նրան «գործուղել են» մարզեր:
Իշխանությունները փոխանցում են, որ առաջիկայում նմանատիպ հանդիպումները շարունակվելու են տարբեր մարզերում, ու չի բացառվում՝ նաև Երևանի տարբեր վարչական շրջաններում»։






Բաց մի թողեք
ԿԳՄՍ նախարարությունը «պատժել է» Գուրգեն Խանջյանին` իր հայացքների համար
Ով ասես՝ չի առաջադրվել
Պատմության գնահատականները շատ ավելի դաժան են, քան՝ մեր գնահատականները․ Տեր Փառեն