ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․
«ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԵԼԱԴՐՎԱԾ «ՕՐԱԿԱՐԳԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈւՆԻ
Հայաստանում խլացնող մի լռություն է հաստատվել:
Նիկոլ Փաշինյանը, գնալով արձակուրդի, դադարեցրել է իր ախմախ, հայհոյախառն և քանդարար բանսարկությունների աղմուկը, ինչը հնարավորություն է տալիս անդրադառնալու մեր երկրի համար կենսական կարևորություն ունեցող հարցերին:
Որ մենք կարող ենք Հայաստանի իրական մարտահրավերների մասին խոսել միայն այն ժամանակ, երբ Հայաստանի վարչապետը լռում է, ինքնին աննորմալ երևույթ է:
Շահագործելով երկրի ղեկավարի կենտրոնական դիրքը և դրանից բխող անմրցելի ազդեցությունը երկրի ինֆորմացիոն հոսքերի վրա, Նիկոլ Փաշինյանը շեղում է երկրի հանրային բանավեճը Հայաստանի համար իսկապես օրակարգային հարցերից հեռու:
Նա զբաղեցնում է մեր հասարակությանն իր իսկ կողմից սարքած ճղճիմ և պառակտիչ ներհասարակական հակամարտություններով, ինչպիսիք են, օրինակ, Հայ Առաքելական Սուրբ Եկեզեցու հոգևորականների կուսակրոնության խախտման պատրվակով Վեհարանի դեմ նախապատրաստվող գրոհը կամ իր իշխանության դեմ իբր նախապատրաստվող «ահաբեկչական» դավադրությունների հետ կապված շինծու գործերը:
Օրակարգային խնդիրների նման նենգափոխման նպատակը շատ պարզ է. Փաշինյանը պետք է բթացնի իր աղետալի ձախողումների մասին ժողովրդի հիշողությունը և նոր առաքելություններ մոգոնի առաջնորդության իր մաշված հայտը նորոգելու համար:
Այո, նպատակը պարզ է, բայց արդյունքն այն է, որ Հայաստանը այդպես էլ չի կարողանում կենտրոնանալ իր համար կենսական մարտահրավերների վրա և հանրային արդյունավետ բանավեճ սկսել իրական օրակարգային հարցերի շուրջ:
Բան այն է, որ հնարավոր չէ ուղղակի անտեսել Փաշինյանի իշխանության կողմից անընդհատ գեներացվող հիստերիկ ղալմաղալները, քանի որ դրանք այնպիսի բևեռացում, բարոյազրկում ու պառակտություն են առաջացնում մեր հանրության մեջ, որ այդ ամենի հաղթահարումը ինքնին դառնում է օրակարգային հարց:
Այդուհանդերձ, Փաշինյանի կեղծ օրակարգի հաղթահարման միակ ճանապարհը` Հայաստանի իրական խնդիրների և մարտահրավերների մասին քննարկումներն են, որոնք պետք է հանգեն իրական ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ շուրջ մեծ հասարակական համախմբման ձևավորմանը:
Հայաստանի իրական մարտահրավերների և օրակագային խնդիրների մասին այս մի գրառումը չծանրաբեռնելու նկատառումով` կխոսենք հաջորդիվ»:
Բաց մի թողեք
«Ալիևը և Փաշինյանը Զելենսկու դժբախտության ճանապարհին». ԻՀՊԿ գեներալ
Կոչել «հաղթանակ» կամ թեկուզ «ձեռքբերում» ու հրճվե՞լ դրանով` ուղղակի դուրս է առողջ տրամաբանությունից
Ինչո՞ւ զարմանալ Նիկոլ Փաշինյանի ստերից, երբ «Արցախը Հայաստան է և վերջ» գոչելուց հետո հրաժարվեց Արցախից․ Կոստանյան