ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է մաքսատուրքերի աճի իր քաղաքականությունը։ Նա հուլիսի 31-ին հրամանագիր է ստորագրել, որով մի շարք երկրների՝ այդ թվում նաև Թուրքիայի համար նոր մաքաստուրքեր են սահմանվել։
Ըստ այդմ՝ Թուրքիայի համար ԱՄՆ ներմուծումներ իրականացնելու դեպքում սահմանվել է 15 տոկոս հավելյալ մաքսատուրք:
Նմանատիպ մաքսատուրքեր, սակայն արդեն ավելի բարձր տոկոսներով կիրառվել են Հնդկաստանի (25%), Թայվանի (20%) և Հարավաֆրիկյան Հանրապետության (30%) նկատմամբ:
«Էրմենիհաբերը» նշում է, որ նոր մաքսատուրքերից անմասն չեն մնացել Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Սիրիան և Կանադան:

Բաց մի թողեք
2026-2027 թթ.-ին ի՞նչ անվանում կկրի Մակրոնի հիմնադրած կուսակցությունը
Պահանջում է Մակրոնի հրաժարականը․ կհայտարարվի արտակարգ դրություն
Հասան Լուվրին. Հազարավոր խանութների վրա հարձակում և թալան․ Ֆրանսիայում անտանելի վիճակ է․ Լուսանկարներ