11/08/2025

141 հազար դրամով 3 հոգանոց ընտանիքը քանի՞ օր կարող էր հանգստանալ Սևանի ափին

Ծանոթս իր ընտանիքով՝ 3 հոգով, վերջերս հանգստացել է Քոբուլեթիում։ Ոչ թե տուրիստական ընկերության միջոցով է այնտեղ հյուրատուն գտել, այլ՝ իր փնտրտուքով։

Հյուրատունը շքեղ չի եղել, սակայն՝ նորմալ պայմաններով, առանց հյուրատան կողմից տրվող սննդի։ Քոբուլեթիում այդ ընտանիքի մեկշաբաթյա հանգիստը արժեցել է հազար լարի, որը համարժեք է 141 հազար դրամին։

141 հազար դրամով 3 հոգանոց ընտանիքը քանի՞ օր կարող էր հանգստանալ Սևանի ափին, Ծաղկաձորում կամ Դիլիջանում։ Սւանի ափին, կենցաղային բոլոր հարմարություններից զուրկ վագոն-տնակի օրական վարձավճարը 15-20 հազար դրամ է։

Հայաստանի իշխանությունը բոլոր ոլորտների, այդ թվում՝ զբոսաշրջության զարգացումը ձախողել է։

Ոսկան Սարգսյան