17/10/2025

Քոչարյանի քաղաքական գոյության միակ իմաստը նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը խախտած երկու հայտնի կողմերի մաքրագործումն է. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Քոչարյանի քաղաքական գոյության միակ իմաստը նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը խախտած երկու հայտնի կողմերի մաքրագործումն է և մեղքը Հայաստանի վրա գցելը:

Սա ակնհայտ է վաղուց: Ի դեպ, նույնով զբաղված են նաև Սերժ Սարգսյանը, քրոնիկ լևոնականներն ու տարբեր կալիբրի ուխտազանցներ և բազմաքաղաքացի օլիգարխներ:

Բայց մարդիկ, բարեբախտաբար, ամեն ինչ տեսել են ու ամեն ինչ հասկանում են: Մեր ժողովուրդը միշտ կանգնելու է սեփական երկրի կողքին և մերժելու է Հայաստանի անկախությունը մատաղ անելու փափագ ունեցողներին: