11/08/2025

Առերևույթ է, որ ռուսները Հայաստանում տեղեկատվական/հիբրիդաին նոր օպերացիա են անում. Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Առերևույթ է, որ ռուսները Հայաստանում տեղեկատվական/հիբրիդաին նոր օպերացիա են անում

Այն բանից հետո, երբ օրերս վերջնական ու աներկբա պարզ դարձավ, որ ճանապարհների ապաշրջափակման մեջ ռուսները մասնակցություն չեն ունենալու ու իենց ФСБ-ի չի հսկելու այն (ճանապարհը դարձնելով արտատարածքային միջանց), Հայաստանում ռուսաստանյան գործակալական ցանցի որոշ հին ու նոր ներկայացուցիչներ արշավ սկսեցին ապաշրջափակման դեմ։

Հիմնական թեզն այն է, թե իբր ճանապարհների բացումը դա նույն արտատարածքային միջանցք տալն է։

Այդ և հարակից թեզերը հստակ երևում են վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանի, Էդմոն Մարուքյանի, Լևոն Զուրաբյանի, Կարպիս Փաշոյանի ու մի շարք այլ անձանց ելույթներում։ Ընդորում, համարյա բոլոր այս և այլ անձանց խոսույթում այդ թեզերը հայտնվել են միանգամից, բավականին սինխրոն, «կարծես» մի տեղից թելադրված լինեն։

Կարելի է հատ առ հատ նայել բոլոր քաղաքական սուբեկտների ակտիվությունն ու տեսնել, թե ովքե՞ր են վերջերս սինխորն կերպով փոխել իրենց ասածներն այս հարցի շուրջ։ Կարծում եմ, ռուսական ցանցի բացահայտման լավ ձև է (թեև, այս մարդկանց մեջ կարող են լինել հոսանքի հետևից ընկնող միամիտներ)։

Հ.Գ. Երևի կարիք չկա բացատրեմ, թե որն է ճանապարհների բացման ու միջանցքի տարբերությունը։ Եթե երկու բառով, ապա միջանցքի դեպքում այդ տարածքը չի վերահսկվում ՀՀ կողմից։

Իսկ եթե բացված ճանապարհները վերահսկվում են ՀՀ կողմից, դրանց վրա գործում են ՀՀ օրենքներն ու ՀՀ իրավապահները` դա արտատարածքային միջանցք չի ու այլևս երկրորդային է, թե ով է ներդրում արել այդ ճանապարհի կառուցման համար ու ով է փող ստանում դրա օգտագործումից։