03/12/2025

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ 6 տուժած հոսպիտալացվել է. Լուսանկար

Օգոստոսի 3-ին՝ ժամը 18:59-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Ford և VAZ մակնիշների ավտոմեքենաները:

Վեց տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և փակել VAZ մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: