Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել մայրաքաղաքում տրանսպորտի նոր ռեֆորմի մանրամասները ներկայացնելու համար։
Ի թիվս այլոց, ՄԻՏՔ․am-ի հարցին, որ առավոտից ավտոբուսներում իրազեկում է իրականացվում, որի ժամանակ կանգնեցվում է տրանսպորտը, լարում է առաջանում քաղաքացիների ու իրազեկողների միջև, օրինակ թիվ 36 ավտոբուսում։ Հնարավոր չէ, որ տրանսպորտը չկանգնեցվի՝ կամ իրազեկումը կատարվի հընթացս, կամ՝ ձայնագրության տեսով, ինչպես նախկինում։
Սուրեն Գրիգորյանը տեղյակ չէր նման իրազեկման մասին, հատուկ հանձնարարական չի ղել, որ ավտոբուսը կանգնացվի ու իրազեկվի, սա այսօրվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, որ միասին պիտի ուսումնասիրենք։ Գուցե մեր աշխատակիցների թերացումն է եղել, բան չունեմ ասելու։ Մարդիկ ավտոբուսում չէ, որ պետք է իմանան, որ այլևս QR տոմսեր թղթային տարբերակներով չկան։ Թերություն է եղել՝ կշտկենք։
Նախորդ հարցերից մեկում Երևանի փոխքաղաքապետը խոսել էր այն մասին, որ տրանսպորտում քարտով վճարումը ցույց է տալիս մերժում, սակայն որոշ ժամանակ անց տեղի է ունենում գանձում, հարցրեցինք, թե որքան անգամն է հիշում տրանսպորտում տեղադրված վալիդատորը։
Սուրեն Գրիգորյանն ասաց, որ անկեղծ այդ թիվը չի հիշում, թեև՝ եթե հիշեր էլ չի ասի, ինչու, որովհետև պետք չի, որ մարդիկ իմանան, թե մեկ անգամ մերժում ստանալուց հետո որքան է պետք սպասել ու նորից օգտագործել։ Թվի հրապարակումը կնպաստի զեղծարարությանը, որն իր նպատակը չէ։
Ինչու են անհրաժեշտ անընդմեջ ռեֆորմները տրանսպորտի վճարման հարցում, որը սկզբում չի ընդունվում քաղաքացիներից շատերի կողմից՝ մերժում են, որոշ ժամանակ չեն վճարում, հետո՝ ամոթ համարում՝ սկսում վճարել։
Սուրեն Գրիգորյանը բացատրեց, որ շահույթ հետապնդելու նպատակ չի հետապնդում նաև այս ռեֆորմը, պարզապես էկոլոգիային հետևել է նշանակում, որպեսզի ամեն անգամ այդքան թղթային տոմս չտպագրվի, ճիշտ չի, ափսոս է․ Ես էլ, ինչպես շատերը, նոր բան չեմ սիրում, չեմ կարծում, թե կա մեկը, ով նորույթւոնը խանդավառ է ընդունում, համակերպման խնդիր կա, բայց հավատացեք՝ անհրաժեշտություն է։
Կես ժամից շուտ տրանսպորտ փոխելիս վճարումը բանկային քարտից չի ընդունվում, ինչու կա նման խնդիր։
Նույն տրանսպորտային միջոցում կրիչը ընդունում է կես ժամը մեկ, այլ տրանսպորտային միջոցի դեպում նման բան չկա,- եղավ Սուրեն Գրիգորյանի պատասխանը, նման սահմանափակում չկա, պետք է ուսումնասիրենք, հասկանան ինչ խնդիր է, գուցե՝ տեխնիկական։
Եվ վերջում՝ շնորհակալություն, որ Ժոնգ Տոնգ ավտոբուսներում վալիդատորներ են տեղադրվել նաև մեջտեղի դռան մոտ, որը կանխել է ավելորդ հերթերը ավտոբուս մուտք գործելու համար։
Պատասխանը եղավ՝ շնորհակալությանը՝ շնորհակալություն հարցաշարը դրական երանգով ավարտելու համար։






Բաց մի թողեք
Անհետ կորած կնոջ դին են գտել․ Լուսանկար
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․
10 տարի շահագործել է անձին, հավանոց սարքել նրա տունը, յուրացրել հաշմանդամության թոշակը. նախաքննության ավարտ