15/10/2025

Նազենին խոսել է նաև ընտանիք ստեղծելու և մայրանալու ցանկության մասին

Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդաշարի հերթական հյուրն էր դարձել Նազենի Հովհաննիսյանը։

Զրույցի ընթացքում Նազենին խոսել էր նաև ընտանիք ստեղծելու և մայրանալու ցանկության մասին.

«Վախերս շատ են մի հարցում. ոչ թե իմ երեխայի, այլ որևէ երեխայի։ Մենք ո՞ր հասարակությում ենք բերում այդ երեխաներին։ Պետական մակարդակով գոռոցների՞, անեծքների՞ և բամբասանքների՞։ Արժեքային համակարգով իրեն մկրտող եկեղեցու քանդմա՞ն։ Աստված ողորմած է։ Ինչպես որոշվի՝ այդպես կորոշվի։

Այս տարին դրան եմ նվիրել՝ այդ կենտրոնացմանը, բայց ինձ համար շատ վախենալու է հենց այս հարցը, որի մասին ես հիմա բարձրաձայնում են։ Մենք ի՞նչ հասարակություն ենք տալիս մեր երեխաներին և ինչ երկիր ենք նրանց թողնում»։