«Մենք երբեք չենք խոսել, որ ընտրությունների պետք է գնանք միասին, այսինքն այն հարցադրումը, որ տարանջատվում ենք, որպեսզի առանձին գնանք ընտրություններին, ինքնին մանիպուլատիվ է»,- երկու տարվա անազատությունից հետո այսօր` իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, անդրադառնալով մասնավորապես ընդդիմության դաշտում առաջացած 2 բեւեռներին:
Արմեն Աշոտյանը նորմալ է համարում, որ տարբեր քաղաքական ուժերի միջեւ կարող են լինել տարաձայնություններ, բայց նորմալ չի համարում, որ դրանք դառնում են առաջնային եւ օրակարգում այն տեղն են զբաղեցնում, որ պետք է զբաղեցնեին ազգային ու պետական շահ ներկայացնող հարցերը․ «Երբեք ոչ մի Հանրապետական չի ասել, որ միասնական դաշինքով պետք է գնալ ընտրությունների: Հորինել նման պրոբլեմ, հետո բացատրել սեփական քայլերը այդ պրոբլեմը լուծելու ռազմավարությամբ, ինձ համար մեղմ ասած հասկանալի չէ: Եթե իրոք գործընթացները գնային այն ուղղությամբ, որ Հայաստանում քաղաքական հնարավոր զարգացումների համար թրիգեր կարող է լինել ոչ թե իմպիչմենտը, այլ ընտրությունները, այս պարագայում պետք է այնպես դիրքավորվել, որ հետո երեսատեղ ունենալ իրար հետ աշխատելու»։
Նա շնորհակալություն հայտնեց «Հայաստան» դաշինքին ու առանձին պատգամավորներին այս ընթացքում իրեն աջակցելու համար` անկախ նրանց, որ դաշտում սերմանվել է «տարանջատում օպերացիան»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Ըստ դատարանի որոշման` Արմեն Աշոտյանը պետք է չբացակայի իր բնակության վայրից 22:00-ից մինչև 08:00-ն:
Շաբաթեկան 3 անգամ պետք է այցելի պրոբացիայի ծառայություն գրանցվելու համար, ինչպես նաև արգելվում է հաղորդակցվել գործով դեռևս չհարցաքննված վկաների հետ: Բացի այդ պահպանվում են գրավը և բացակայելու արգելքը: Այսինքն, վերաքննիչ դատարանը սահմանել է վարչական հսկողության բավականին խիստ տարբերակ, որը դժվար է անվանել լիարժեք «ազատություն»:
«Հայաստանում նոր քաղաքական ուժերի ստեղծման համար կա պարարտ հող, այդ պարարտ հողը ակնհայտ է սոցիոլոգիական բոլոր հետազոտություններով, այդ պարարտ հողը ակնհայտ է նաեւ այն հանգամանքով, որ բոլոր եղած քաղաքական միավորները` ընդդիմադիր, թե իշխանական, եւ ցավով եմ ասում` հատկապես ընդդիմության մասով, որ դարձել են չափից ավելի ռիգիտ` այդքան ճկուն չեն:
Ցավոք նաեւ մենք` այս պահին այդքան ճկուն չենք, որ հավակնենք այդ դաշտը լցնել մեզանով: Եվ անգամ տեսական վերլուծությունը ցույց է տալիս, որ ցանկացած նոր, իրական ընդդիմադիր ուժի ի հայտ գալու համար, մնացած ընդդիմադիր ուժերը պետք է որ լինեն շահագրգռված»,-հայտարարեց ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը. «Անդրադառնալով կոնկերտ Սամվել Կարապետյանի հետ կապվող այս նոր քաղաքական զարգացումներին, մենք` «Հանրապետականը», շահագրգռված ենք, որպեսզի այս դաշտում գաղափարական, գերակայությունների իմաստով նոր եւ ինչքան հնարավոր ուժեղ միավոր ձեւավորվի: Բայց ես կարծում եմ, որ մենք այս դաշտում մի քիչ շտապում ենք, այն առումով, որ այս հարցը ավելի հաճախ է տրվում ու քննարկվում, քան օբյեկտիվ եւ տեսանելի իրադարձությունները նման բան ենթադրում են: Ես կուզենամ, որ Սամվել Կարապետյանի քաղաքական պրոյեկտով զբաղվող թիմը նմանատիպ հարցուպատասխաններից հանկարծ չշտապի, այսինքն այս լրատվաքաղաքական դիսկուրսը չպետք է շտապեցնի այդ մարդկանց, բայց ոչ էլ ուշացնի: Նիկոլը տվեց Արցախը` մարսեց, հիմա տալիս է` Սյունիքը եւ այս տեմպերով էլի մարսելու է, արտապատվիրակել եւ նմանատիպ նորալեզու ձեւակերպումները շատ տիպիկ են այս հետճշմարտյան դարաշրջանում` ճշմարտությունը քողարկելու համար: Սա պարզ է»։
«Ես չեմ հավականում լինել այն մարդը, որ գիտեք ընդդիմություն ջան, 2 տարի դուք բան չարեցիք, ես հիմա եկա, բոլոր հարցերի պատասխանները գիտեմ ու տեսեք թե ինչ «դվիժենի» եմ անելու, դա հարիր չէ ոչ ինձ, ոչ իմ կուսակցությանը, բայց ես կարող եմ ներվ ավելացնել, այսօրվա ընդդիմությանը պակասում է այդ ներվը: Երբ ես նստած էի Արցախը դեռ հայկական էր ու հիմա երբ դուրս եմ եկել, այլ Հայաստան է, շատ ավելի վատ, որը պետք է մարսել: Ես ամեն ինչ կանեմ, որ թարմացնեմ ընդդիմադիր գործունության թե միտքը, թե ներվը: Եվ եթե կարճ արձանագրեմ, Հայաստանի քաղաքական դաշտում իշխանությունները գնալով դառնում են անբարո, իսկ ընդդիմությունը` անմրցունակ: Մեզ պետք է վերադարձնել ընդդիմության մրցունակությունը, ընդդիմության մեջ ուժերի ջլատումը, վատնումը նպաստում է դրան եւ պղտորում է քաղաքական մթնոլորտը, որն առանց այն էլ բյուրեղյա չէ: Ընդհանրական ընդդիմությունը դեռ ասելիք ունի:
Այո, Նիկոլը ունի ծրագիր, բայց այդ ծրագիրը հիվանդին մեռցնելու ծրագիր է: Ընդդիմության ծրագիրը հետեւյալը պետք է լինի, երբ դուք ասում եք ընդդիմության առաջարկիր լուծումներ, դուք, մենք Նիկոլին դարձնում ենք անմեղ: Ստացվում է, որ կա մի «չեպե», որտեղ Նիկոլը տալիս է մի լուծում ու կա ընդդիմություն, որ ընդհանարպես լուծում չի տալիս: Ժողովուրդ ջան, այդ «չեպեն» հենց նԻկոլն է ստեղծել ու նա լուծում է առաջարկում իր իսկ ստեղծած պրոբելեմներին, ընդորում` ավելի պրոբլեմատիկ լուծումներ: Մենք ունենք «ռակ»` ի դեմս Նիկոլի, մետաստազներ` ի դեմս իր կողմից ստեղծված բազմաթիվ պրոբլեմների, եւ այս դեպքում նախ ռակը պետք է հեռացնել, նոր զբաղվել մետաստազներով»:
Բաց մի թողեք
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան
Մոտեցող ընտրությունների ստվերը
Փաշինյանը սխալվում է, չկա Հայաստանի ոչ երրորդ, ոչ չորրորդ Հանրապետություն