16/10/2025

Թրամփի հայտարարությունից հետո Մեդվեդևը լռել է. ԱՄՆ-ը մոտեցրել է երկու միջուկային սուզանավ

«Մեդվեդևը կծեց լեզուն», — գրում է The Moscow Times-ը՝ արձագանքելով Դմիտրի Մեդվեդևի լռությանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ պատասխաններից հետո։

Հուլիսի 31-ին Մեդվեդևը սպառնացել էր Թրամփին միջուկային պատերազմով և նույնիսկ հեգնել էր «Քայլող մահացածներով», երբ անդրադարձել էր Թրամփի արտահայտությանը՝ «Ռուսաստանի և Հնդկաստանի մեռած տնտեսությունների» մասին։ Նա նաև հիշեցրել էր ԽՍՀՄ-ի մշակած

«Մեռած ձեռք» համակարգը՝ որպես հավանական պատասխան։

Թրամփը նախ զգուշացրել էր՝ «Ձեզ խորհուրդ եմ տալիս հետևել ձեր խոսքերին»։ Ապա հայտարարել էր, որ երկու միջուկային սուզանավ արդեն ուղարկվել են համապատասխան շրջաններ՝ որպես պաշտպանական միջոց։

Այնուհետև հավելել է. «Ամեն ինչ պատրաստ է։ Թշնամական սպառնալիքը անհարգալից էր, և մենք դա լրջորեն ենք ընկալում»։

Մեդվեդևի լռությունը և ենթադրությունները

Դրանից հետո Մեդվեդևի Telegram-ի և X-ի (նախկին Twitter) բոլոր հաշիվները լռել են։ Ո՛չ ռուսերեն, ո՛չ անգլերեն որևէ գրառում չի արվել ավելի քան 5 օր։

Ռուս քաղաքական վերլուծաբան Աբաս Գալյամովը կարծում է՝ «Մեդվեդևը ցնցված է։ Նա վաղուց է մոռացել, որ խոսքերը կարող են հետևանքներ ունենալ»։

Որ սուզանավերի մասին է խոսքը

Ռազմական փորձագետ Յուրի Ֆյոդորովի գնահատմամբ՝ Թրամփը ամենայն հավանականությամբ նկատի ունի Ohio դասի ռազմավարական սուզանավերը․

Յուրաքանչյուրն ունի 24 Trident հրթիռ,

Յուրաքանչյուր հրթիռ՝ 8 միջուկային մարտագլխիկ,

Ընդհանուր՝ ավելի քան 350 մարտագլխիկ։

Սա բավական է՝ ոչ միայն Եվրոպական Ռուսաստանի ամբողջական ոչնչացման, այլև Ուրալի Յամանտաու լեռան տակ գտնվող «Մեռած ձեռքի» շտաբի հարվածի համար։

Արևմուտքի ուղերձը՝ Պուտինին

Ուիլյամ Ալբերքը, նախկինում ՆԱՏՕ-ի զինաթափման կենտրոնի ղեկավար և այժմ Հավայան կղզիների Pacific Forum կենտրոնի ավագ փորձագետ, ասում է․ «Թրամփի հայտարարությունը ուղերձ էր Պուտինին։ Նա հստակ ցույց տվեց, որ Մեդվեդևի անիմաստ սպառնալիքները այլևս ոչ մի նշանակություն չունեն։»

Ալբերքը նաև հավելել է․ «Պուտինը վաղ թե ուշ կհասկանա, որ Մեդվեդևի հիստերիան այլևս ոչ մի դեր չի խաղում Արևմուտքը վախեցնելու հարցում՝ հատկապես Բայդենի ժամանակաշրջանի համեմատ»։

Այս մասին տեղեկանում ենք Հրայր Թամրազյանի ֆեյսբուքյան էջից․