19/08/2025

Իմ և իմ պայքարի ընկերների դեմ հնչող մեղադրանքները շինծու են և կեղծ․ Միհրան Մախսուդյան․ Լուսանկար

Պահեստազորի գնդապետ, ներկայումս քաղբանտարկյալ Միհրան Մախսուդյանի նամակը կալանավայրից.

Սիրելի հայրենակիցներ,

Երեսուն տարի շարունակ՝ թե՛ մարտի դաշտում, թե՛ խաղաղ պայմաններում, պայքարել եմ թշնամու դեմ և պատրաստ եմ պայքարել մինչև վերջին շունչս՝ հանուն մեր երկրի ու ժողովրդի։

Այս օրերին իմ և իմ պայքարի ընկերների դեմ հնչող մեղադրանքները շինծու են և կեղծ։ Դրանք նպատակ ունեն սրբապղծել մեր մաքուր նպատակները, վարկաբեկել մեր գաղափարական պայքարը։ Բայց ճշմարտությունը վաղ թե ուշ հաղթելու է։

Արդարությունը հաղթելու է։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Blog Image