16/10/2025

Ինչ վիճակում են Բաքվի բանտում գտնվող Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը և Բակո Սահակյանը․ ահազանգ. Լուսանկարներ

Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական իշխանությունների ներկայացուցիչների և մյուս ռազմագերիների գործով շինծու դատավարությունը։

Դատական նիստին մասնակցել են մեղադրյալները, նրանց պաշտպանները, որոշ «տուժողներ», նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները։

259.jpg (94 KB)

Նիստը, ինչպես միշտ, նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը:

Դատարան բերված իբրև տուժողները ներկայացրել են տեղեկություններ, որոնցից տասնապատիկ ու անգամ հարյուրապատիկ ավելի կարող է ներկայացնել հայկական կողմը: Օրինակ՝ նրանցից մեկը նշել է, թե 44-օրյա պատերազմի օրերին հրթիռի հարվածի հետևանքով վնասվել է իր տունը, մյուսը՝ նշել, թե ավերվել է շենք, երրորդը՝ նշել վիրավորում ստանալու մասին, չորրորդը՝ խոսել նյութական վնասի մասին:

258.jpg (220 KB)

Ընդմիջման ավարտին դատավորը հայտարարել է, որ «մեղադրյալ» Լևոն Բալայանին նոր պաշտպան է նշանակվել, ինչին Բալայանը չի առարկել:

Դատավարությունը կշարունակվի օգոստոսի 7-ին։

2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիմքով որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:

260.jpg (114 KB)

Նրանք, ինչպես հայտնի է, մեղադրվում են խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ինչպես նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման, դրա բռնի պահպանման և Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ բազմաթիվ այլ հանցագործությունների համար:

ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունն առանձնացվել և քննվում է առանձին վարույթով:

Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչև 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված իբր «հանցագործությունների» առնչությամբ գլխավոր դատախազության և երկրի այլ քննչական մարմինների քննած 1389 քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում։

Շինծու մեղադրանքներով ռազմական հանցագործությունների համար մեղադրվող հայերի դատավարությունները մեկնարկել են հունվարի 17-ից:

Ադրբեջանական կողմը նոր լուսանկարներ է հրապարակել։

Սա առաջին դեպքը չէ, որ ադրբեջանական դատարանի դահլիճում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները ծեծված են ներկայանում։

Ինչպես նախկինում հայտնել էինք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ևս ծեծի էին ենթարկել, իսկ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի ատամները կոտրել էին։

Բազմիցս բարձրաձայնված այս խնդրին գրեթե որևէ միջազգային կառույց անգամ ՀՀ կառավարությունը պատշաճ չի արձագանքել։