03/12/2025

Ստամբուլում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիայի տաճարը. Տեսանյութ

Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարում արտառոց միջադեպ է տեղի ունեցել։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է կարմիր գլխարկով մի տղամարդ, որը, ենթադրաբար, օտարերկրացի է եղել, փորձել է գիշերով հրկիզել մզկիթը։

Տեսանյությում երևում է, թե ինչպես է նա թաքնվում սյան հետևում, գրպանից հանում թղթերն ու այրում։

Այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել, ինչից հետո մզկիթի իմամի հետ փորձել են հանգցնել կրակը։ Դեպքից հետո ոստիկանությունը հետաքննություն է սկսել և 2 օր անց ձերբակալել կասկածյալին։

Պարզվել է, որ վերջինս նախկինում բուժում է ստացել հոգեկան առողջության կենտրոնում։ Դեպքից հետո մզկիթում անվտանգության միջոցները խստացվել են։

Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի է վերածվել 2020-ի հուլիսի 24-ին․ այն գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում: