03/12/2025

Արձակուրդից վերադառնալուց հետո պաշտոնանկ կարվի Սոցապ նախարարը ․․․

Արձակուրդից վերադառնալուց հետո Նիկել Փաշինյանը պաշտոնանկ կանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին, որը կնշանակվի ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան։

Մկրտչյանի ագրեմանն արդեն հաստատվել է։ Միացյալ նահանգների նման կարեւոր երկրում Նիկոլ Փաշինյանը ոչ թե փորձառու դիվանագետ է նշանակելու, այլ իրեն հավատարիմ մարդ` թիմակից, որին վստահում է, որովհետեւ գերտերությունում դեսպանի պաշտոնը նաեւ ստվերային շփումներ է ենթադրում, իսկ դիվանագետներին նա, որպես կանոն, յուրային չի համարում, չի վստահում:

Նարեկ Մկրտչյանը, ով նաեւ ՔՊ արտաքին կապերի պատասխանատուն է, վերջին տարիներին բազմիցս ԱՄՆ է մեկնել` տարբեր ֆորումների է մասնակցել, Թրամփի երդմնակալությանն է մասնակցել եւ անգամ Մարկո Ռուբիոյի հետ լուսանկար ունի:

Հիշեցնենք, որ 2019-ի մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին», որի 69-րդ կետը հետևյալն էր․

«Փոխվել է դեսպաններ նշանակելու մոտեցումը։ Վերջին մեկ տարվա ընթացքում դիվանագիտական համակարգում ոչ մի քաղաքական նշանակում չի արվել, և դեսպանների պաշտոնում նշանակվել են միայն պրոֆեսիոնալ դիվանագետներ՝ հիմնականում պահպանելով ռոտացիայի սկզբունքը։

Սա, իհարկե, չի նշանակում, որ տեսականորեն բացառվում են քաղաքական նշանակումները դեսպանների պաշտոնում, բայց դրանք միջազգայնորեն ընդունված շրջանակներից երբեք դուրս չեն գա»։

Սակայն, իրականում Նիկոլ Փաշինյանը կարեւորագույն նշանակություն ունեցող երկրներում նշանակել է բացառապես իր թիմակիցներին, որոնք չունեն դիվանագիտական կրթություն: