Օգոստոսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Նիսսան» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում աշխատել են պարեկները, հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է:
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու 6 վիրավորներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են:


Բաց մի թողեք
Եթե Հայաստանը կարծում է, որ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ չէ, Ռուսաստանը կհեռանա հենց վաղը. Պուտին
Ո՞վ կդատի Վեհափառին. հայտնի է դատավորի անունը
ՀՀ քաղաքացիներից կպահանջվի Ղազախստան մուտքի արտոնագիր