Հայաստանը միանում է Երիտասարդության միջազգային օրվա տոնակատարություններին։
Օգոստոսի 12-ին Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում, ինչպես նաև հանրապետության բոլոր մարզերի շուրջ 96 բնակավայրերում և մայրաքաղաք Երևանում կանցկացվեն կրթամշակութային, ինտերակտիվ և բազմաբովանդակ միջոցառումներ։
Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը:
Միջոցառումները կդառնան յուրօրինակ հարթակ՝ երիտասարդների ներուժի, ձայնի և ստեղծագործ նախաձեռնությունների ճանաչման, խրախուսման և հանրայնացման համար։
Այս տարվա երիտասարդական մայրքաքաղաք Ապարանում երիտասարդության միջազգային օրվա շրջանակում կանցկացվեն սպորտային-ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական տաղավարային ցուցադրություններ, բացօթյա վիկտորինա, քվեսթ խաղեր, նկարչական մրցույթ, նորարարական գաղափարների մրցանակների հանձնում և այլն։ Ապարանում օրը կամփոփվի հայտնի երգիչ Գոռ Սուջյանի համերգով։
ՀՀ մարզերի տարբեր բնակավայրերում և Երևանի տարբեր վարչական շրջաններում ևս նախատեսված են մարզամշակութային բազմապիսի միջոցառումներ, ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, կինոդիտումներ, թատերական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ: Միջոցառումներ են կազմակերպվելու նաև պետական մի շարք կառույցների նախաձեռնությամբ։
Միջոցառումների ծրագիրը կազմվել է Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ անցկացված առցանց հարցման հիման վրա, որի արդյունքում բացահայտվել են երիտասարդների նախասիրությունները, հետաքրքրությունները և ակտիվ մասնակցության նախընտրելի ձևերը։
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումներն անցկացվում են լայնածավալ գործընկերային համագործակցությամբ՝ համախմբելով պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։
Երիտասարդական մայրաքաղաք Ապարանի միջոցառումների օրակարգը ձևավորվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ապարանի համայնքապետարանի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ԱՀԿ Հայաստանի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի փախստականների գործակալության, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության, Դը Բոդի Շոփ բրենդի, ինչպես նաև «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության, «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, «ԱԼՏԵՐԱ ԼԱԲ» ԿԵՀԿ-ի, «Հավասար» կրթական հիմնադրամի, «Առաջընթաց» երիտասարդական ՀԿ-ի, «Կայուն սոցիալ–տնտեսական զարգացում և կրթություն ԼԱԲ» ՀԿ-ի և «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ի համատեղ ջանքերով:
Հանրապետության տարածքում միջոցառումները կիրականացվեն ՀՀ մարզպետարանների, համայնքային իշխանությունների և Երևանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2000 թվականից օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր, որն այս տարի անցկացվում է «Երիտասարդական տեղական նախաձեռնություններ՝ Կայուն զարգացման նպատակներին և ավելիին հասնելու համար» խորագրի ներքո։
Բաց մի թողեք
Ովքեր են Հայաստանի պատմության 9-րդ դասարանի աղմկահարույց դասագրքի հեղինակները․ Լուսանկար
Ողբամ պատմության այն ուսուցիչներին, որ կհանդգնեն ձեր ստերը դաս դարձնել… Տոնոյան
Ուշադիր կարդացեք, թե ինչ են մատուցում մեր երեխաներին ԿԳԲ-ի մնացուկային գործակալական ցանցի ներկայացուցիչները․ Դեմոյան