Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած «Memoriał Władysława Pytlasińskiego» միջազգային բաց մրցաշարում։
Այս մասին հաղորդում է ArmSport.am-ը։ Եզրափակիչ գոտեմարտում Ամոյանը 4:0 հաշվով հաղթել է շվեդ Ալբին Օլոֆսենին։ Բրոնզե մեդալակիր են դարձել նաև Սլավիկ Գալստյանը (72 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)։
Հայ ըմբիշներից մրցաշարին մասնակցել են նաև՝ Մանվել Խաչատրյանը (60 կգ)՝ 5-րդ տեղ Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ 7-րդ տեղ Գոռ Խաչատրյանը (72 կգ)՝ 9-րդ տեղ Վիգեն Նազարյանը (87 կգ)՝ 7-րդ տեղ Մրցաշարին մասնակցել են 19 երկրների ներկայացուցիչներ։
Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել է 5-րդ տեղը՝ զիջելով Ուկրաինային, Ղրղզստանին, Վրաստանին, Շվեդիային և Ղազախստանին:
Բաց մի թողեք
Հոկտեմբերի 17-ի աստղագուշակ․ Օրը շատ արդյունավետ կանցնի
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
Ինչ պետք է անել հափշտակության զոհ դառնալուց խուսափելու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է