Օգոստոսի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահաս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։
Վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենաներով։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ բոլոր վիրավորները գտնվել են «ՎԱԶ 21-07»-ում և բոլորը ընտանիքի անդամներ են։ Նրանք են՝ Տավուշի մարզի բնակիչներ 29-ամյա Անժելա Հ.-ն, 10-ամյա Արայիկ Ս.-ն, 1-ամյա Ալեն Ս.-ն, 13-ամյա Ալեքս Ս.-ն, 5-ամյա Արտակ Ս.-ն, 63-ամյա Գրետա Ս.-ն և 38-ամյա Դավիթ Ս.-ն։
Բաց մի թողեք
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել
#Ուղիղ․ Լարված իրավիճակ. ԱԱԾ-ն Արագածոտնի թեմի առաջնորդարանում է
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» է ահազանգել, որ սկսվել են հոգևորականների ձերբակալությունները