ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Առաջարկում եմ ԱՄՆ-ում սպասվելիք հերթական «մեծ հաղթանակից» առաջ մի փոքր թարմացնենք մեր հիշողությունը:
Չէ՞ որ գործ ունենք քպ անունով աննախադեպ քաղաքական թիմի հետ, որն իր վարչապետի առաջնորդությամբ, երբեք չի վրիպում և միշտ «հաղթանակած» է դուրս գալիս՝ նույնիսկ ամենաանելանելի իրավիճակներից:
Եվ այսպես, քպ-ի տիեզերական մասշտաբի «հաղթանակները»:
«Արցախը Հայաստան է և վերջ» արեցին, հետո պատերազմը հաղթեցին, ապա որոշեցին Շուշիի և Հադրութի դեօկուպացումն ապահովել։ Մի փոքր իջեցրին Արցախի հարցում նշաձողը, ընթացքում պատահաբար Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում։
Հայտարարեցին, որ Արցախում էթնիկ զտումներ չկան, հպարտացան իրենց այդ նվաճումով՝ որպես սեփական հաջողության պատմություն:
Վերջում էլ վերոնշյալ հերոսությունների շարքն եզրափակեց քպ-ական բացարձակ ունիկալ մի արարած՝ հայտնելով, որ Գրանադայում լուրջ հաղթանակի են հասել, չվախենանք (05.10.23թ): Հա, ու որ միջանցքի թեման էլ փակել են…
Կարծում եմ, ոչ էլ արժի սպասել ԱՄՆ-ին:
Կարող ենք հիմիկվանից պայմանավորվել, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու:
Իսկ ավելի ճիշտ՝ հաղթել ենք»:
Բաց մի թողեք
«Ալիևը և Փաշինյանը Զելենսկու դժբախտության ճանապարհին». ԻՀՊԿ գեներալ
Կոչել «հաղթանակ» կամ թեկուզ «ձեռքբերում» ու հրճվե՞լ դրանով` ուղղակի դուրս է առողջ տրամաբանությունից
Ինչո՞ւ զարմանալ Նիկոլ Փաշինյանի ստերից, երբ «Արցախը Հայաստան է և վերջ» գոչելուց հետո հրաժարվեց Արցախից․ Կոստանյան