ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տանը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով երկու անանուն ամերիկացի պաշտոնյաների։
Աղբյուրներից մեկը հայտարարել է, որ, հնարավոր է, հանդիպման արդյունքներով հայտարարվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին, որոնք մի քանի տասնամյակ գտնվում էին հակամարտության մեջ:
Հայաստանի կառավարությունը հաստատել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 7-8-ը կայցելի Վաշինգտոն։ Ըստ մամուլի ծառայության՝ Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։
Բաց մի թողեք
ՔԿ-ն և գործընկերները Ալեքսանդր Կոչուբաեւին ձերբակալելու ձևի ու բովանդակության մասին
Եկեղեցու դեմ արշավի դադարեցման, քաղբանտարկյալների ազատ արձակման համար համախմբման կոչ ենք անում․ ՀԱԿ
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվեց․ ի՞նչ է հայտնի