Հասարակական գործիչ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ծանոթացա 9-րդ դասարանի հայոց պատմությունը Հայաստանի պատմության փոխակերպած դասագրքի ընդամենը մի քանի թեմաների հետ…. հրաշալի հնարավորություն են տվել մեզ` մանկավարժներիս, սովորեցնելու երեխաներին, թե ինչ է պատմական կեղծիքն ու հայրենադավությունը:
Այդ վայ-հեղինակներին մի խելացի մարդ չի հանդիպել, որ հիշեցնի, որ իրենց գրած ցնդաբանությունների ժամանակակիցն են այդ երեխաները, և իրենցից լավ գիտեն, թե ինչ բերեցին կիկոլիստ իշխանազավթները մեր Հայրենիքի գլխին….
էյ, միամիտներ, դուք իրո՞ք մտածում եք, որ այս սերունդն այդքան խոտակեր է, ասենք տուն ու բնօրրան կորցրած 9-րդ դասարանցի արցախցուն կամ հորը, եղբորը կորցրած 9-րդ դասարանցուն ո՞նց եք ձեր նողկալի ստերը հրամցնելու…. ողբամ պատմության այն ուսուցիչներին, որ կհանդգնեն ձեր ստերը դաս դարձնել….. իրենց իսկ աշակերտներն են նրանց դատելու….»։
Բաց մի թողեք
Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում է. ԿԳՄՍ նախարար
Ովքեր են Հայաստանի պատմության 9-րդ դասարանի աղմկահարույց դասագրքի հեղինակները․ Լուսանկար
Ուշադիր կարդացեք, թե ինչ են մատուցում մեր երեխաներին ԿԳԲ-ի մնացուկային գործակալական ցանցի ներկայացուցիչները․ Դեմոյան