Ամերիկացի քաղաքական ակտիվիստ Լորա Լումերը, ով հայտնի է Դոնալդ Թրամփին աջակցելով և նրա վարչակազմում կադրային որոշումների վրա ազդելով, իր միկրոբլոգում անդրադարձել է հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը։
«Ջո Բայդենը սկսել է նախագահ Թրամփի քաղաքական հետապնդման անհաջող փորձը։ Բրազիլիայի նախագահը ձերբակալել և քաղաքական հետապնդման է ենթարկել Ժաիր Բոլսոնարուին: Ռումինիայում չեղյալ են հայտարարել ընտրությունները և հետապնդել Թրամփին աջակցող պոպուլիստական թեկնածուին:
Մինչ Հայաստանի վարչապետը Վաշինգտոնում է, իր հայրենիքում նա հետապնդում է քրիստոնեական արժեքներ դավանող գործարար Սամվել Կարապետյանին:
Դադարեցրեք իշխանությունը որպես զենք օգտագործել քաղաքական հակառակորդների դեմ: Սա գլոբալ ճգնաժամ է։ Եվ այն արագորեն թափ է հավաքում ամբողջ աշխարհում», — գրում է Լումերը։
Բաց մի թողեք
Վթար. վարորդները և 5 ուղևոր հիվանդանոցում են. Լուսանկար
Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնական մշակումը, բայց նաև մտահոգություն հայտնում
Կասկադյորական վթար՝ Երևանում. 30-ամյա վարորդը կոտրել է էլեկտրասյունը, ճանապարհի ցուցանակը, ապա՝ փլուզել բնակչի տան պարիսպը. Լուսանկար