16/10/2025

Թրամփի հետ հանդիպմանը գերիների հարցը քննարկման առարկա է դարձել հենց Փաշինյանի նախաձեռնությամբ. խոսնակ

Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում, թե իբր Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների կամ նրանց մի մասի վերադարձին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Վարչապետը բազմիցս նշել է, որ ՀՀ ներկայացուցիչները տարբեր ձեւաչափերի իրենց հանդիպումներում շարունակաբար բարձրացնում են այդ հարցը եւ փնտրում լուծումներ։