17/10/2025

Մենք չենք ընդունի միջազգային սահմանների որևէ փոփոխություն․ Իրանի ԱԳ նախարար

Երեքշաբթի Հայաստանի արտգործնախարարի տեղակալը պետք է ժամանի Թեհրան, և մենք շարունակելու ենք խորհրդակցությունները։

Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։

«Մեր դիրքորոշումը Զանգեզուրի և այս հարցի վերաբերյալ լիովին հստակ է։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղություն և ավելի վաղ հայտնել ենք մեր պատրաստակամությունը՝ համագործակցելու և նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։

Ինչ վերաբերում է Կովկասյան տարածաշրջանին, մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է. մենք պահանջում ենք, որ տարածաշրջանի բոլոր երկրները պահպանեն լիակատար ինքնիշխանությունն իրենց տարածքների նկատմամբ, հարգեն տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և չենք ընդունի միջազգային սահմանների որևէ փոփոխություն», – նշել է նա։