ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ երկիրը դադարեցնի Ուկրաինայի հակամարտության ֆինանսավորումը, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Սակայն եթե եվրոպացիները ցանկանում են առաջ շարժվել և իրականում զենք գնել ամերիկյան արտադրողներից, մենք համաձայն ենք դրա հետ։ Բայց մենք այլևս չենք պատրաստվում ինքներս ֆինանսավորել այն», – ասել է Վենսը Fox News-ի եթերում։
Նա հավելել է, որ ամերիկացի հարկատուները հոգնել են իրենց գումարները ռազմական գործողությունները շարունակելու համար ուղարկելուց։
Օգոստոսի սկզբին ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային մոտ 1 միլիարդ դոլարի օգնություն։ Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դա չի ներառել իր բյուջետային հայտում, նման ֆինանսավորումը աջակցվել է և՛ դեմոկրատների, և՛ հանրապետականների կողմից, գրում է Reuters-ը։
ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Թրամփը փնտրում է Ուկրաինայից հեռանալու միջոց և պատրաստ կլինի ձեռքերը լվանալ, եթե Ռուսաստանի կողմից 50 օրվա ընթացքում կրակը դադարեցնելու սպառնալիքը չաշխատի։
Ըստ նրա՝ Սպիտակ տան ղեկավարը շահագրգռված է ուկրաինական հակամարտությունից դուրս գալ ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական ճանապարհով, չնայած Կիևին նոր զենք մատակարարելու իր համաձայնությանը։
Ռուսաստանի իշխանությունները դատապարտում են Արևմուտքի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ընդգծում, որ դա միայն կերկարաձգի հակամարտությունը, բայց չի խանգարի Մոսկվային հասնել իր նպատակներին։
Բաց մի թողեք
Չեխիան Ուկրաինային մոտ 800 մլն դոլարի ռազմական օգնություն է տրամադրել
Պետական դավաճանություն, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք. Բաքվի դատարանը հրապարակել է Ռամիզ Մեհտիևի վճիռը. Լուսանկար
«Ես պետք է քեզ ստիպեմ թողնել ծխելը»․ Էրդողանը՝ Իտալիայի վարչապետուհուն․ Լուսանկար