Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Փաշինյանը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։
Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումները և քաղաքական երկխոսությունը։
Նազելի Բաղդասարյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Փաշինյանն իր զրուցակցին տեղեկացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ադրբեջանի նախագահների՝ Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին։
Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը աջակցել Երևանի և Բաքվի հարաբերությունների նորմալացմանը։
Կրեմլի հաղորդմամբ՝ Պուտինը նաև մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆֆի հետ զրույցից և նախապատրաստվող օգոստոսի 15-ի հանդիպումից Թրամփի հետ Ալյասկայում։ Փաշինյանը ողջունել է քայլերը՝ Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Նախորդ ամիս Հայաստանը, Ադրբեջանը և ԱՄՆ-ը համատեղ հայտարարագիր էին ստորագրել՝ հստակեցնելով խաղաղ կարգավորման գործընթացը։ Համաձայն փաստաթղթի՝ Զանգեզուրի միջանցքի հատվածը, որը գտնվում է Հայաստանի տարածքում, ԱՄՆ-ին տրվում է 99 տարի վարձակալությամբ և կոչվելու է «Թրամփի ճանապարհ»։
Բաց մի թողեք
Ինչ պետք է անել հափշտակության զոհ դառնալուց խուսափելու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Արարատ Միրզոյանը՝ TRIPP-ի մասին
Ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները կյանքի չեն կոչել ղարաբաղյան հարցի՝ իրենց կողմից նկարագրված լուծումները. Փաշինյան