Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եւ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ կազատի:
ՄԱՍ Ա. Քանի որ նախաքննությունը Սրբազան պայքարի գործով ավարտվեց, սկսեմ պատմել ձեզ ճշմարտությունը:
Եկեք տեսնենք, թե ինչպես էին իրավապահները համատեղ ջանքերով խաբում մեր հասարակությանը: 1. քննչական կոմիտեի առաջին հրապարակումից մի հատված` հայտնի «գյուլլելու» կտորը: (կից ձայնագրությունը)
Սկսվում է առանց նախաբանի, կոնտեքստը բաց է թողնված: Ձայնի մեջ չկա, բայց տեքստի մեջ քննչականը «պրծավ գնաց» բառերից հետո ավելացրել է «սաղ բնաջնջվում են»: Ձայնի մեջ լսվում է, բայց քննչականը տեքստով չի տալիս «գնդակահարում ես ինչո՞ւ»:
Այս արտահայտությունից հետո ձայնագրությունը կտրվում է` բաց թողնելով ինչուի պատասխանը: «Իրանք էլ ուրախ կլինեն» բառերից հետո ձայնագրությունը կտրվում է, կրկին կոնտեքստը չներկայացնելով: Շարունակվում է «հիմա մենք վերակազմավորման կամ կազմավորման ընթացքի մեջ ենք»:
Հաջորդիվ կտեսնենք, որ դա այլ օրվա ձայնագրությունից է, կապ չունի նախորդի հետ:
2. Գլխավոր դատախազի միջնորդագիրը Արթուր Սարգսյանի դեմ (կից երկու էջերի նկարները) Խոսվում է խմբերի ձևավորման մասին, ստեղծվում է կոնտեքստ, այնուհետև բազմակետով միտքը կտրվում է` իբրև թե վերաբերելի հատվածներն են միայն ներկայացվում: «էլի, երկրորդ, երրորդ անգամ չեմ ասելու» մտքին առանց բազմակետի հաջորդում է «մարդկանց գիտակցությունը փոխելն է դժվար»:
Տպավորություն է ստեղծվում, որ երկխոսության ընթացքն է, բայց կտեսնենք, որ մի ծավալուն մաս բաց է թողնված և այդ ու մյուս հատվածը իրար հետ կապ չունեն նաև բովանդակությամբ: Արդեն դատախազի մոտ երևում է քննչականի թաքցրած ինչուի պատասխանը` գործել է դավաճանություն պետության դեմ: «Ւրենք էլ ուրախ կլինեն» արտահայտությունից հետո միտքը կտրվում է, կոնտեքստը չի բացահայտվում:
3. ԱԱԾ-ի սղագրած նյութը (կից երկու նկարները), նաև որի հիման վրա հարուցվել է գործը: Ներկայացված է իբրև ամբողջական երկխոսություն: Այստեղ էլ «էլի, երկրորդ, երրորդ անգամ չեմ ասելու» մտքին առանց բազմակետի հաջորդում է «մարդկանց գիտակցությունը փոխելն է դժվար»:
Մինչդեռ կտեսնենք, որ սրանք կտրված հատվածներ են: Իսկ «ուրախ կլինեն» բառերին հաջորդում է պատասխան «սենց պետություն չեն սարքում», բայց ձայնագրության այլ հատվածից է կտրված և նույնիսկ չի նախորդում «ես էդ համակարգի մեջ էդ ամեն ինչը տեսել եմ» մտքին: 4.ձայնագրության վերաբերելի հատվածը ամբողջությամբ, որը տրամադրվել է նախաքննության ավարտին:
Ըստ իրավապահ և ոչ իրավապահ քարոզիչների «գյուլլելը» վերաբերելի էր գործող իշխանությունների ներկայացուցիչներին, բայց լսեք ձայնագրությունը ամբողջությամբ ու ինքներդ որոշեք, թե ինչի մասին է խոսակցությունը: Սա միայն մեկ դրվագ է կեղծված գործի քարոզչական հնարքներից: Մնացածը հաջորդիվ»:
Բաց մի թողեք
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան
Մոտեցող ընտրությունների ստվերը
Փաշինյանը սխալվում է, չկա Հայաստանի ոչ երրորդ, ոչ չորրորդ Հանրապետություն