ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է զբաղվել հակաարցախյան ելույթներ ունեցող հայտնի բլոգերների շահերի պաշտպանությամբ։
Հրապարակ թերթը օրերս գրել էր «Արցախի իրավունքների պաշտպանության» խորհուրդը 7 հայց է ներկայացրել՝ արցախցիների մասին ատելության խոսք տարածող անձանց դեմ, որոնց թվում են մերձիշխանական բլոգերներ Նատալի Ալեքսանյանը, Ռոման Բաղդասարյանը, Արսեն Արշակյանը։
Հայցերից միայն երկուսն է վարույթ ընդունվել։ Վարույթ նախաձեռնելու փաստով դիմել են դատարան եւ Վերաքննիչ քրեական դատարանը՝ հիմք ընդունելով երկու գրառում, ՀՀ քննչական կոմիտեին պարտավորեցրել է՝ վարույթ նախաձեռնել։ Այդ գրառումներից մեկի հեղինակը նիկոլական օգտատեր Արսեն Արշակյանն է, ով արցախցիների մասին գրել է․ «Բարի լույս հայ ու հհ։ Օրը սկսենք շատ լավ լուրերով։ Ըստ Մետաքսիկի, ղարաբաղցիքի 30 տոկոսը լքել է Հայաստանը։
Աստված տա երբեք չվերադառնաք ու շարունակական լինի»։
Ի թիվս այլ հրապարակումների Քննչական կոմիտե էր ներկայացվել նաեւ մերձիշխանական «Խոսնակ» կոչվող կայքում հրապարակված մի կնոջ հարցազրույց, որտեղ նա ասում է․ «Իշխանությունը չէր կարա իրանց չընդունել, բայց ժողովուրդը կարող էր՝ կարող էր Գորիսը փակեր ու թույլ չտար մտնեին Հայաստան: Բազմիցս մեր երեխաներին տարանք մի հսկա Եռաբլուր դարձրեցինք, մի հսկա գերեզմանոց սարքեցինք իրենց պատճառով, իրանք իրանց լամուկներին՝ իրանցը լամուկներ են, պարիկներ հագցրեցին, յուբկաներ հագցրեցին, խալիների մեջ փաթաթեցին, բերեցին Երևան, մեր էրեխեքը գնացին», – ասում է այդ կինը:
Գլխավոր դատաախազությունը ոչ միայն ատելության խոսք չի տեսել այս հրապարակումների մեջ, այլեւ բողոքարկել է դատարանի այն որոշումները, որոնք վերաբերում էին արցախցիների դեմ ատելության խոսքի դեպքերով քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտությանը։
«Ըստ դատախազության՝ նման ատելության դրսևորումները թույլատրելի ու նորմալ երևույթներ են, իսկ դրա առթիվ վարույթ նախաձեռնելը խախտում է քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը»,- Հրապարակի հետ զրույցում ասել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Բաց մի թողեք
Ցավալիորեն՝ սեպտեմբերի 1-ին չենք հանդիպի համալսարանում․․․ Ընկերոջս հիշատակին
Կայանված մեքենաները հանում են՝ ճռիկ-վռիկներ Երևանում․ Տեսանյութ
10 մարզ, 10 հիվանդանոց. ինչու է նախարարն օպտիմալացնում ԲԿ-ները