18/08/2025

Հայաստան հոսելու են միջազգային ներդրումներ, փոխվելու է կյանքը, փոխվելու են անգամ մեր խնդիրները. Կոնջորյան

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որը վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել էր Վաշինգտոն ու մասնակցել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, վստահ է, որ ԱՄՆ-ում տեղի ունեցածը պատմական իրադարձություն է:

Այս մասին նա կարծիք է հայտնել Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ բացահայտելով վաշինգտոնյան հանդիպումների ու համաձայնության մանրամասներն ու ու հավելելով, որ համաձայնությունները Հայաստանի և տարածաշրջանի համար բացում են հիանալի շանսեր:

«Այն հիմնական օրակարգերը, որ մինչև հիմա հրապարակել ենք, քայլ առ քայլ դրանով առաջ ենք շարժվում: Այսօր հրապարակվեց տեքստը ու փաստացի տարբեր մարդիկ ասեցին, որ որևէ նոր բան ըստ էության չկար: Սա նշանակում է՝ ինչպես նախկինում ասվել է, որ ժողովրդի թիկունքում պայմանավորվածություններ չեն լինիև չեն բանակցվի թեմանր, որոնցից ժողովուրդը տեղյակ չի լինի, այդպես էլ կա: Ի դեպ, ընդդիմությունն ամեն ինչ անում էր՝ վիժեցնելու համար այդ տեքստը, բայց դա նրանց չհաջողվեց»,- նշել է Կոնջորյանը:

Նա հավելել է, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստի կշիռն էլ; ավելի է մեծացնում այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագհի ներկայությամբ է այն ստորագրվել և նրա մասնակցությամբ կնքվել՝ աշխարհի գերտերության մայրաքաղաքում, նախագահի նստավայրում, նախագահի մասնակցությամբ:

«Երկրորդ կարևոր փաստաթուղը հռչակագիրն էր՝ Վաշինգտոնի հռչակագիրը, որիտակ դրվեց Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի նախագահների ստորագրությունը: Այդ հռչակագրով սևով սպիտակի վրա գրվեց, որ տարածաշրջանում հաղորդակցությունները բացվում են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, փոխադարձության և իրավազրության սկզբունքով: Սա մի բան է, ինչը մենք 5 տարի ասել ենք»,- նշեց Կոնջորյանը:

ՔՊ խմբակցության ղեկավարի խոսքով՝ կարևորագույն արձանագրում է նաև Հայաստանի տարածքում Թրամփի ուղու շուրջ համագործակցությունը, որը Հայաստանի համար տնտեսական և ներդրումային հեռանկարներ է բացում, նաև՝ խաղաղության խաչմերուկի բաղկացուցիչ մաս է:

«ԱՄՆ-ի հետ միասին մենք հնարավորություն ենք ունենալու Հայաստանի տարածքում մեծագույն ներդրումային պոտենցիալով նախագիծ բերելու: Սա մի բան է, որի մասին երկար ժամանակ խոսել ենք, սա վիթխարի տնտեսական պրոեկտ է՝ մեծ հնարավորություններով»,- հավելել է Կոնջորյանը:

Հայկ Կոնջորյանը կարծում է՝ վերջին պայմանավորվածությունները նպաստելու են վիթխարի միջազգային ներդրումների հոսքին:

«Թրամփի ուղու շուրջ աշխատանքներն անցնելու են Հայաստանի տարածքում՝ ԱՄՆ-ի հետ միասին: Դա մի կոմունիկացիոն պրոեկտ է լինելու, որը դառնալու է տարածաշրջանային հաղորդակցության մասշտաբային պրոեկտի մի մասը:

Շատ է խոսվում միջին միջանցքի մասին, դա խոշոր միջազգային պրոեկտ է, որ Չինաստանից Եվրոպա վիթխարի առևտրաշրջանառություն է ապահովելու: Խաղաղության խամերուկը և Թրամփի ուղին դառնալու է այդ պրոեկտի կարևոր օղակ, որտեղից Հայաստանի համար բացվելու են հսկայական տնտեսական և ֆինանսական հնարավորություններ: Հայաստանի համար հոսելու են միջազգային ներդրումներ:

Պատկերացրեք Հայաստանը՝ ներդրողի աչքում. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն են կնքել, տարածաշրջանի սահմանները բացվել են, Հայաստանի տարածքում բացվել է Թրամփի ուղի և մարդիկ, ովքեր ուզում են ներդրումներ անել, Հայաստանը որպես հարմար տարբերակ կդիտարկեն»,- ասել է Կոնջորյանը:

Նա հավելել է, որ այս ամենի իրականացման արդյունքում փոխվելու է կյանքը, փոխվելու են անգամ խնդիրները, Հայաստանը մտածելու է՝ ո՞ր կաազմակերպությանն ընտրի, որ գան ու անեն ինչ-որ աշխատանք, կառուցեն ինչ-որ բան: Կանջորյանի խոսքով՝ Հայաստան են մտնելու միլիարդների ներդրումներ ու քաղաքացիները զգալու են այդ ամենը: