Կրասնոդարում օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր կալանավայրից տեղի է ունեցել փախուստ․ վեց կալանավոր փորձել է ազատություն ստանալ։
Նրանց թվում են երեք ուկրաինացի, որոնցից մեկը նախկինում դատապարտված է եղել սպանության համար, մոլդովացի Նիկոլայ Կամբուրը, ինչպես նաև Հայաստանի երկու քաղաքացիներ՝ Արթուր և Գարիկ Բաբայանները։
Ըստ SHOT-ի տեղեկությունների, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 10-ի երեկոյան։ Փախածներից հինգը արդեն հայտնաբերվել և կրկին կալանավորվել են, իսկ մեկ ուկրաինացի կալանավոր դեռևս որոնվում է։ Բոլորն էլ Ռուսաստանում գտնվել են առանց օրինական թույլտվության։
Բաց մի թողեք
Ձերբակալվել են «Դերժավայի Արկադի»-ի տղան և ևս 9 հոգի. մանրամասներ
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին Քննչական կոմիտե են տարել․ Լուսանկար
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվեց