Երեկ Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով որպես հետադարձ պահանջ (ռեգրեսիվ հայց), 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով փոխհատուցված 670 միլիոն դրամը բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովից:
Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Այսքան տարի անց նման հայց ներկայացնելն ակնհայտորեն ոչ թե իրավական, այլ քաղաքական ենթատեքստ ունի։ Նիկոլ Փաշինյանը փորձում է հերթական անգամ Մարտի 1-ի թեման բարձրացնել հանրային օրակարգ, որպեսզի ցույց տա, որ իշխանությունը իբր շարունակաբար պայքարում է արդարության վերականգնման համար։ Նաեւ ֆինանսական բեռ է փորձում դնել ընդդիմության վրա։
Իրականում, 17 տարի անց մարտի 1-ի դեպքերի քննությունը մտել է իրավական փակուղի, բայց իշխանությունը փորձում է այն նորից որպես PR-գործիք օգտագործել՝ ներքին լսարանի մոտ նախկինների նկատմամբ նորից ատելություն բորբոքելու համար։
Բաց մի թողեք
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվեց
Արամուսում հրացանով uպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել. Լուսանկար
Չարենցավանի եկեղեցում սպանություն կատարածը ձերբակալվել է