18/08/2025

Երևանում կանցկացվի Հայաստան-Իրան գործարար համաժողով

Օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի գործարար համաժողով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ օգոստոսի 18-21-ը Հայաստան նախատեսված այցի շրջանակներում։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Իրանական կողմից գործարար համաժողովին մասնակցության ցանկություն են հայտնել արդյունաբերական, ճանապարհաշինության, գյուղատնտեսական, մատակարարման, դեղագործական, ինժեներական ծառայությունների, թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչներ։

«Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև օգոստոսի 14-ը գրանցվել»,- ասվում է հաղորդագրությունում։