Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը շարունակում է կադրային փոփոխություններ իրականացնել` ամենաբարդ նախարարության աշխատակազմը վերաձեւել իր տարիքին եւ մենթալիտետին համապատասխան։
Հրապարակ թերթը գրել է․ Երեկ նա աշխատանքից ազատեց իր խորհրդական Նորայր Շողիկյանին՝ նրա փոխարեն նշանակելով 26-ամյա մի երիտասարդի` Վազգեն Մուրադյանին։
Շողիկյանն իր հեռանալու մասին հայտնել էր ֆեյսբուքյան էջով․ «Սիրելի գործընկերներ, 1.5 տարվա մեծ փորձառությամբ՝ հեռանում եմ արդարադատության նախարարությունից։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ում հետ աշխատել եւ գործակցել եմ նախարարի մամուլի քարտուղարի, ապա խորհրդականի պաշտոններում․․․»։
Նախարարության մեր աղբյուրներն այս փոփոխության վերաբերյալ ասում են՝ այն վաղուց պլանավորած էր․ Գալյանն ազատվում է նախկին նախարարի կադրերից։
«Նախկին նախարար Գրիգոր Մինասյանն էր բերել Նորայր Շողիկյանին՝ որպես մամուլի խոսնակ՝ ասելով, որ նա փոխարինում է դեկրետում գտնվող իր խոսնակ Մարիամին։ Մինասյանի հեռանալուց հետո, երբ նախարար նշանակվեց դատախազության կադր Սրբուհի Գալյանը, իր հետ բերեց Վազգեն Մուրադյանին եւ ուզում էր նրան խորհրդական նշանակել, բայց քանի որ Վազգենի ո՛չ տարիքը, ո՛չ էլ ստաժը չէր բավականացնում այդ պաշտոնի համար, Նորայրին նշանակեց խորհրդական, մինչեւ Վազգենը համապատասխան փորձի ու տարիքի հասներ։ Դե, հիմա էլ պահը հասել է․ ազատեց Նորայրին՝ Վազգենին նշանակելու համար։ Նորայրն էլ նախարարությունում ձեւական աշխատող էր, զբաղված էր իր եւ կնոջ գեղեցկության սրահով, բլոգերությամբ, կինն էլ էր պետական համակարգում աշխատում, զգուշացրել էին՝ վիդեոներ մի տեղադրեք այդքան, դա պետական աշխատողին հարիր չէ, սակայն կինն էլ, ինքն էլ բլոգերություն էին անում։ Նորայրն էլ սպասում էր, մինչեւ իր ժամկետը լրանա»,- պատմեցին մեզ նախարարությունից։
Բաց մի թողեք
«Էլվինա Մակարյան. չկայացած համերգ», որ տեղի ունեցավ 18 տարիներ անց․ Լուսանկար
Իշխանությունները Արկադի Դումիկյանի համերգի տրամադրությունների մեջ են
Ով է 30 տարի ՀՀ ԱԱԾ-ում ծառայած Վայոց Ձորի մարզպետը եւ ինչ է հայտարարագրել․ Լուսանկար