17/10/2025

Հեղինակները զլացել են ներկայացնել իրականացված սպանդի պատմական հետևանքի մասին․ Բախշյան

Սա Հայաստանի պատմության նոր դասագրքից է, որտեղ շատ կարճ անդրադարձ կա 1999թ. հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության մասին:

Հեղինակները զլացել են ներկայացնել ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ իրականացված սպանդի պատմական հետևանքի մասին: Պատմությունը, որպես գիտություն,  պե՛տք է աշակերտներին պատմական իրադարձությունները վերլուծելու կարողություն ու հմտություն տա, փաստերը  համադրելու միջոցով նրանք զուգահեռներ  պետք է տանեն 1999թ. հոկտեմբերի 27-ին  գլխատված պետության  և  այսօրվա իրականության  միջև, որպեսզի իրենք, որպես ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ, իրենց ապագա աշխատատեղերում կանխեն ցանկացած նման փորձ, ունենան համոզմունք, որ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԵՐԺ Է:

Ցավոք, հեղինակները զլացել են նաև 2 ավել տող հատկացնել ներկայացնելու համար այդ օրը սպանված ևս 6 քաղաքական գործիչների անուն ազգանունները, ովքեր պատահական քաղաքացիներ չէին, իմ կարծիքով, ցավալի փաստի արձանագրում  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԱԳՐՔԻ որակի մասին:

Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան գրառումը

Հեղինակները զլացել են ներկայացնել իրականացված սպանդի պատմական հետևանքի մասին