Հինգշաբթի Երևանում անցկացվեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղը, որտեղ միմյանց դիմակայում էին «Արարատ-Արմենիան» և Պրահայի «Սպարտան»։
Խաղի ավարտին տեղի է ունեցել անսպասելի դեպք․ «Սպարտայի» մի երկրպագու, ցանկանալով ստանալ հանդիպման առաջին գոլի հեղինակ Ալբիոն Ռրահմանիի մարզաշապիկը, անցել է արգելապատնեշը և ընկել մի քանի մետր ներքև։
Բուժաշխատողները արագ օգնություն են ցուցաբերել, և պարզվել է , որ նա լուրջ վնասվածքներ չի ստացել։ Վերջում երկրպագուն կարողացել է ինքնուրույն հեռանալ՝ ձեռքին իր ցանկալի մարզաշապիկը։
Բաց մի թողեք
Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհից տուժած քաղաքացին մահացել է
Ստորգետնյա ավտոկայանատեղիներից մեկում կայանված «Մերսեդես»-ում հայտնաբերվել է տղամարդու դի, ձեռքին՝ ատրճանակ
Երևանում «Հոնդան» վրաերթի է ենթարկել Հնդկաստանի քաղաքացուն. վերջինս մահացել է