Վաշինգտոնյան հռչակագրի 2-րդ կետը խոսում է՝ «ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ» Ադրբեջանի և Հայաստանի «համատեղ դիմումի» մասին, իսկ 5-րդ կետը՝ «երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու» և «վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում» վճռականորեն մերժելու և բացառելու։
Նախ հաստատենք, որ Արցախյան շարժումը երբեք չի եղել՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների ազգամիջյան թշնամանքի արդյունք, այլև եղել է և կշարունակվի մնալ հայրենի բռնագրավված Արցախի ազատագրության և ինքնորոշման համար մղվող պայքար։ Հետևաբար սույն ազատամետ և արդարատենչ շարժման էջը, հակառակ՝ ՔՊ-ական հակազգային իշխանությունների կամքին ու բարբաջանքին, չի փակվել։
Երբ փակվում է ազգային հարցի համաչափ լուծման բանակցային հնարավորությունը, տրամաբանորեն բացվում է հարցի անհամաչափ լուծման ճանապարհը՝ շարժումը մղվում, տեղափոխվում է հեղափոխական փուլ։ Սա աքսյոմատիկ դետերմինիզմ է, որը գործել և գործում է մարդկային պատմության ողջ երկայնքով, որը այսուհետ գործելու է անխուսափելիորեն և անհրաժեշտաբար նաև Արցախյան շարժման դեպքում։
Կարեն Խանլարյանի ֆեյսբուքյան էջից
Բաց մի թողեք
Կարդալու ու դասեր քաղելու մասին․ Տիգրան Պասկևիչյան
Վայ մեզ, եթե չվերագտնենք ճշմարտությունը, վայ մեզ, եթե դարձի չգանք․ Անանյան
Է՞ս ա ձեր «խաղաղությունը». Լուսանկար